Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Չինաստանը մոտ են TikTok-ի հարցում համաձայնությանը

Միացյալ Նահանգներն ու Չինաստանը մոտ են ԱՄՆ-ում չինական TikTok սոցիալական ցանցն օգտագործելու շուրջ համաձայնության հաստատմանը, սակայն վերջնական համաձայնությունը կարող է կախված լինել չինական կողմից առևտրային զիջումների պահանջներից։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Մադրիդում  բանակցությունների երկրորդ օրը սկսելուց առաջ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները քննարկում են TikTok-ից դրա չինական սեփականատեր ByteDance-ի ներդրումների դուրսբերման հարցը՝ որպես մաքսատուրքերի և տնտեսական քաղաքականության վերաբերյալ ավելի լայն բանակցությունների մաս։

«Մեր չինացի գործընկերները հանդես են եկել շատ ագրեսիվ խնդրանքով։ Կտեսնենք, թե արդյոք կարող ենք անել դա։ Մենք պատրաստ չենք զոհաբերել ազգային անվտանգությունը սոցիալական մեդիա հավելվածի համար», – լրագրողներին ասել է Բեսենթը։

ԱՄՆ և Չինաստանի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը Մադրիդում ավարտվել էր սեպտեմբերի 14-ին։TikTok-ը կարող է արգելվել ԱՄՆ-ում, եթե դրա կառավարումը չանցնի ամերկյան կողմին։

Reuters-ի փոխանցմամբ, մարդիդյան բանակցությունների ամենահավանական արդյունքը կլինի TikTok-ի սեփականատեր ByteDance ընկերության համար մինչև սետպեմբերի 17-ը նախատեսված վերջնաժամկետի նոր հետաձգումը, հակառակ պարագայում ընկերության գործունեությունը Միացյալ Նահանգներում կարգելվի։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս