
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-14-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։