Բաժիններ՝

Տուժած գյուղացիներին օգնելու փոխարեն՝ դիլետանտությամբ են զբաղվում. Գագիկ Մանուչարյան

Արմավիրում մայիսի 12-ին տեղի ունեցած կարկտահարության հասցրած վնասը, փորձագիտական գնահատականներով, մոտ 30 մլն դրամ է: Վնասված տարածքները կազմում են շուրջ 15-17 հազ. հա, այդ թվում` բանջարաբոստանային մշակաբույսերի տարածքները՝ 6 հազ. հա, պտղատու այգիների տարածքները՝ 4.5-5 հազ. հա, խաղողի այգետարածքները՝ 4-5 հազ. հա, կերային մշակաբույսերի տարածքները՝ 1 հազ. հա: Կառավարական մարմիններն առայժմ ոչ մի պաշտոնական պատասխան չեն տվել, թե ինչ աջակցություն են ցուցաբերելու տուժածներին:

 

Գյուղատնտես, ՀՀ գյուղնախարարության Բուսաբուծության վարչության նախկին պետ Գագիկ Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշ վայրերում կարկուտի հասցրած վնասը հնարավոր չէ վերականգնել: Օրինակ՝ լոլիկի նոր սածիլներ տնկելու համար արդեն ուշ է, եղանակը տաքացել է, և, եթե հիմա կրկին լոլիկ ածիլեն, ապա բերքը մոտ 2 ամիս ուշ կստացվի, այն կլինի անորակ ու քիչ քանակությամբ: Մանուչարյանը նշեց, որ պետական այրերի առաջարկը՝ եգիպտացորեն ցանել, հեռու է մասնագիտական լինելուց. «Սա դիլետանտների մակարդակի խոսակցություն է: Եթե իսկապես ուզում են օգնել ժողովրդին, ապա պետք է հետաձգեն վարկերի մարումները և մարդկանց ապահովեն ֆինանսով՝ մինչև մյուս տարի այս ժամանակաշրջանը, քանի որ նրանք ընտանիք պահելու խնդիր ունեն»: Ըստ Գ.Մանուչարյանի՝ տուժած հողատերերին նաև պետք է հատկացնել նոր վարկեր՝ ավելի երկար ժամկետով և ավելի էժան տոկոսադրույքով:

 

Կարդացեք նաև

Գ.Մանուչարյանի գնահատմամբ՝ խաղողի և պտղի դեպքում իրավիճակն ավելի լուրջ է, քանի որ դրանք հաջորդ տարի ևս վատ բերք կտան, և միայն լավ պարարտացման, էտի ու խնամքի դեպքում՝ 2 տարի հետո կվերականգնեն իրենց բերքատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս