Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին մարզումն են անցկացրել նոր մարզչի գլխավորությամբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:

Օգոստոսի 27-ին թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները:

Ուսումնամարզական հավաքն անցկացվում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Նաիր Տիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան այսօր, իսկ Արգենտինայում հանդես եկող Լուկաս Սելարայանը՝ սեպտեմբերի 3 – ին: Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ընտանեկան հանգամանքների բերումով չի մասնակցի ուսումնամարզական հավաքին:

Նշենք, որ 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 6-ին աշխարհի Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Պորտուգալիայի հավաքականին: Սեպտեմբերի 9-ին, կրկին Երևանում, ազգային հավաքականը կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս