
Ադրբեջանցի սահմանապահները Հայաստանից Ադրբեջան սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացու են ձերբակալել

Սեպտեմբերի 1-ին «Գուբաթլի» առանձին սահմանապահ դիվիզիայի ծառայության տարածքում հայտնաբերվել են Հայաստանից Ադրբեջան պետական սահմանի խախտման հետքեր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։
«Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին՝ ծնված 2002 թվականին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Փաստի առթիվ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։