Կադիրովը տեսանյութում ցուցադրել է Թրամփին՝ չեչենական հագուստով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցուցադրել է արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայանում է որպես հանրապետության բնակիչ: Տեսանյութը տեղադրվել է քաղաքական գործչի Տելեգրամ-ալիքում։

Կադրերում պատկերված է, թե ինչպես է Թրամփը՝ ծածանվող ԱՄՆ դրոշի ֆոնին, չեչենական ազգային տարազով խոսում չեչեներեն։

