Զելենսկին հայտարարել է, որ Իռլանդիան պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներում

Իռլանդիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո: Այս մասին Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինի հետ հեռախոսազրուցից հետո հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ես խոսեցի Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինի հետ։ Ես երախտապարտ եմ նրան աջակցության և համակրանքի ջերմ խոսքերի, ինչպես նաև մեր ժողովրդին և իրենց սիրելիներին կորցրած ընտանիքներին ցուցաբերած համերաշխության համար», – նշել է նա X-ում գրառման մեջ։

Կողմերը նաև անդրադարձել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«Մենք խոսեցինք անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքների մասին։ Բոլոր գործընկերների ներգրավվածությունը մեզ համար շատ կարևոր է։ Իռլանդիան պատրաստ է իր ներդրումն ունենալ անվտանգության ապահովման գործում։ Մենք նաև կիսում ենք Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտության վերաբերյալ տեսակետը, այդ թվում՝ երկրորդային պատժամիջոցների ներդրման միջոցով։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Մոսկվան վերջապես զգա, որ այս պատերազմը իսկապես թանկարժեք է նրանց համար։ Միայն այդ դեպքում նրանք կսկսեն մտածել, թե ինչպես ավարտել այն, ինչ իրենք են սկսել», – գրել է Զելենսկին՝ գնահատելով Իռլանդիայի աջակցությունը Ուկրաինայի եվրոպական ապագային և նրա հստակ դիրքորոշումը, որ Ուկրաինան և Մոլդովան պետք է միասին առաջ շարժվեն բանակցային գործընթացում։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Իռլանդիային ապաստարանների կահավորման հարցում օժանդակելու համար։

Տեսանյութեր

Լրահոս