
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Մինսկի խմբի լուծարման որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը՝ լուծարելու Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները։
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը՝ Մինսկի խումբը լուծարելու և նրա դուստր կառույցները վերացնելու մասին։
Այս պատմական որոշումը, որը հնարավոր դարձավ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, դարձավ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևոր ասպեկտներից մեկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ կառույցը լուծարելու առաջարկ-պահանջը ներկայացրել է Ալիևը, ինչին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը։