«Իշխանափոխությունից հետո սա շատ մեծ քրեական գործ է լինելու, իրար վրա ցուցմունքներ են տրվելու». Դավիթ Ղազինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի կարծիքով՝ ՀԷՑ ընկերության հնարավոր գնորդը պետք է շատ ռիսկեր հաշվարկի։

«Կարծում եմ՝ այս ռիսկերը հաշվելու դեպքում ուղղակի գնորդ չի լինելու, որովհետև, բացի բարոյական մասից, այստեղ կա նաև իրավական մաս, այսինքն՝ գնելուց հետո թեկուզ բարեխիղճ գնորդ դառնալու դեպքում ինքը շատ խնդիրներ է ունենալու։

Մի ժամանակ չէի բացառում, հիմա արդեն համոզված եմ, որ սա շատ լուրջ քրեական գործ է լինելու։ Իշխանափոխությունից հետո մեծ քրեական գործ է լինելու, իրար վրա ցուցմունքներ են տալու՝ ով ում զանգեց, ով ինչ ասաց, ով էր կառավարում հանձնաժողովը՝ առանց անդրադառնալու խոսակցություններին, ում կողմից էր կառավարվում, ինչ հանձնարարական տրվեց։ Այդ հնարավոր գնորդը պետք է շատ մեծ գումար վճարի, այդ շատ գումար վճարողը չի լինելու մարդ, ով որևէ բանից տեղյակ չէ։ Նա ունենալու է լավ իրավաբանական թիմ, որն այս ամբողջ ռիսկերը գնահատելուց հետո, գումարած բարոյական մասը, ասելու են՝ մի՛ մտեք դրա տակ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Ղազինյանը։

Ըստ նրա, իշխանությունն այդքան ռեսուրս չունի, որպեսզի ինչ-որ մեկին ստիպի գնել ընկերությունը։ Չի կարողանալու, որովհետև գումարը շատ մեծ է, և երկրորդը՝ չի կարողանալու կառավարել։

Կարդացեք նաև

«Այն խնդիրները, որ իրենք մատնանշում էին մեր կառավարման ժամանակ՝ կրկնապատկվել ու եռապատկվել են։ Կարծում եմ՝ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է տրվեն իրենց, որոնք ունի մեր լրագրողական համայնքը։

Դա էլ դուք կարող եք գնահատել, թե մենք ինչքանով էինք հասանելի, իրենք՝ ինչքանով։ Չեմ ուզում անձանց թիրախավորել, բայց այդ տեղեկատվությունն ինձ հասնում է, չէ՞, վերջին հաշվով՝ կոլեկտիվ է, ես այնտեղ ղեկավար կազմում եմ եղել։ Զանգում են, ներսից պատմում են, թե ինչ է կատարվում, ինչ քաղաքական ճնշումներ, մարդիկ անգամ վախենում են հեռախոսներով շենքում խոսեն։ Մեր հետ չես, վերջ՝ դիմումդ գրի ու գնա, ովքեր դիմանում են, ստիպում են զեկուցագրեր գրել»,- շեշտեց Դավիթ Ղազինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս