
Մումբայի մոտակայքում չորսհարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Մումբային հարակից Պալղար շրջանի Վասայ քաղաքում չորսհարկանի շենքի հետնամասի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 3, վիրավորվել՝ ևս 9 մարդ։ Այս մասին հայտնում է India TV-ին։ Ըստ տեղեկությունների՝ զոհերից մեկը մեկ տարեկան երեխա է։
Պաշտոնյաների խոսքով՝ շուրջ 8-10 մարդ դեռևս արգելափակված է, և որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են հրշեջ ծառայության և Ազգային աղետների արձագանքման ուժերի օգնությամբ։
Փլուզումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի երեկոյան։ Շենքը տասը տարեկան է, և քաղաքային կորպորացիան այն հայտարարել է խիստ վտանգավոր։