Բաժիններ՝

Զելենսկին Թրամփին խնդրել է մասնակցել Պուտինի հետ հանդիպմանը

Զելենսկին Թրամփի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է եռակողմ բանակցություններին։ Նա Թրամփին խնդրել է մասնակցել Պուտինի հետ հանդիպմանը։

«Մենք լավ զրույց ունեցանք Թրամփի հետ: Հնարավոր է՝ բոլոր ժամանակների լավագույնը: Կամ լավագույնը դեռ առջևում կլինի», – ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել տարածքային հարցեր։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Թրամփի, Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ եռակողմ հանդիպումը շատ կարևոր իրադարձություն է և դրան պետք է հասնել, բայց նախ պետք է հրադադար հաստատել։

Թրամփը նշել է, որ ակնկալում է, որ ԵՄ առաջնորդների և Զելենսկիի հետ հանդիպումից հետո կկնքվեն համաձայնություններ, որոնք կհանգեցնեն Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման։

«Մենք այսօր համաձայնության կհասնենք գրեթե բոլոր կետերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության հարցերի։ Կարծում եմ՝ մեր բանակցություններից հետո կարող է կնքվել խաղաղության համաձայնագիր», – ասել է Թրամփը

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինը Ալյասկայի գագաթնաժողովում համաձայնել է, որ Ռուսաստանը կընդունի անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար։ Ալյասկայի գագաթնաժողովը ամրապնդել է նրա հավատը Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորության նկատմամբ։

Թրամփը նշել է, որ չի հավատում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ «հետագա ագրեսիայի» սպառնալիքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս