«Ապագան ցույց կտա». Կովալենկո Շահգալդյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին (տեսանյութ)
168.am-ը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, որ իրեն պաշտոնանկ են անելու: Ի պատասխան մեր հարցին, մարզպետը պատասխանեց. «Ապագան ցույց կտա»: Այն հարցին, թե հիմքեր կա՞ն նման խոսակցությունների համար, Կ. Շահգալդյանը ծիծաղեց, ապա պատասխանեց. «Չե՞ք հոգնել 13 տարի նույնը բանը ասելով»: Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Գագիկ Ծառուկյանի և Կովալենկո Շահգալդյանի միջև հարաբերություններն այնքան էլ լավ չեն վերջին շրջանում, մարզպետն ասաց. «Այդ խոսակցությունները հիմքեր չունեն»:
Իսկ հարցին, թե Երևանի ավագանու ընտրությունները ինչպե՞ս կգնահատեք, մարզպետը նախընտրեց չպատախանել:
Ինչ վերաբերում է Աբովյանի նորակառույց եկեղեցուն, Կ. Շահգալդյանն ասաց, որ շատ հուզված ու ոգևորված է ճարտարապետական արժանի կոթող մարզում շահագորման հանձնելու համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքնախոստովանվե՞լ եք եկեղեցում մեղքերի համար: «Ես մեղքեր չեմ գործել: Մահկանացու եմ, բայց մեղքեր չեմ գործել»,- պատասխանեց մարզպետը՝ ավելացնելով` մարզպետի պաշտոնն այնպիսի պաշտոն է, որ չի կարելի մեղք գործել»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում