Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին երկրի ներսում աշխատելը նախընտրում է արտասահմանյան այցերից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախընտրում է առաջին հերթին ներքին խնդիրները լուծել երկրում, քան այցեր կատարել արտասահման.

«Ես կարող եմ այցելել Լեհաստան, Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանիա և Մերձբալթյան երկրներ: Ես խնդիր չեմ տեսնում ԱՄՆ այցելելու մեջ: Սակայն ավելի լավ է սկզբնական շրջանում հարթել մեր ներքին խնդիրները և լավ ներկայանալ արտասահմանում: Մենք պետք է սկզբում լուծենք մեր հարցերը:

Ես ցանկանում եմ, որ մենք մեր հիմնական ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ին լավ ցույց տանք, թե ով ենք մենք, որպեսզի նրանք ցանկություն ունենան բարեկամություն անել մեզ հետ: Ես դեռ ցանկանում եմ ավելին անել երկրի ներսում»:

2012 թվականի հոկտեմբերին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Բիձինա Իվանիշվիլին այցելել է Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Բելգիա, Շվեյցարիա և Ֆրանսիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս