Բաժիններ՝

Հնդիկ գեներալ․ Վերջին հակամարտության ժամանակ Պակիստանին օգնում էին Չինաստանն ու Թուրքիան

Հնդկաստանի բանակի շտաբի պետի տեղակալ Ռահուլ Սինգհը հայտարարել է, որ «Սինդուր» գործողության ընթացքում Հնդկաստանը սահմանին բախվել է երկակի հարվածի։

Նա նշել է, որ Հնդկաստանը գործ է ունեցել ոչ թե երկու, այլ երեք հակառակորդի հետ՝ նշելով նաև Թուրքիային։

Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։

Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031