
Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենին՝ Դանիայի՝ Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնելու առթիվ։
Միրզոյանն X հարթակում գրել է. «Հաջողություններ եմ մաղթում իմ գործընկերոջը՝ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենին ԵՄ 2025-ի ընթացքում՝ անհամբեր սպասելով մեր նոր հանդիպումներին՝ թե՛ երկկողմանի, թե՛ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում»։
Եվրոպական խորհուրդը հունիսի 30-ին տարածված գրառման մեջ նշել է․ «Վեց զբաղված և հուզիչ ամիսներից հետո ժամանակն է հրաժեշտ տալ Խորհրդում լեհական նախագահությանը։ Շնորհակալություն ձեր ամբողջ աշխատանքի համար։ Հուլիսի 1-ին մենք ասում ենք բարև Դանիային»։