
Վեհափառը սրբազանին ասաց՝ ինչպես կորոշես, այնպես էլ կլինի. որոշողը Միքայել սրբազանն էր. Զոհրաբյան
«Նիկոլ Փաշինյանի գրառումները ներկայացրել ենք դատարանին՝ որպես ապացույց դատարանի նկատմամբ ճնշման»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ Էջմիածնի դեպքերի օրն Ամենայն Հայոց կաթողիկոսը Միքայել Սրբազանին ասել է՝ ինչպես կորոշես, այդպես էլ կլինի. «Այստեղ Միքայել Սրբազանն էր որոշում կայացնողը: Հոգևորականներ կային, որ ասում էին՝ մի գնա, միևնույն է, կալանավորելու են: Երբ իմացանք՝ Մասիս Մելքոնյանին են մակագրել, Սրբազանին էլ ասացինք՝ 99.9 տոկոս կալանավորելու են»:
Նա հավելեց. «Մայր Աթոռի տարածքում եղած ԱԱԾ նույն մեքենան մտել է դատարանի բակ, հասկացանք, որ այստեղ արդեն ոնց որ թե… Մեքենայի մակնիշը չեմ ճշտել, մենք մտածեցինք, որ դատավորի հետ բանակցությունների գործընթացն է գնում»:
Մանրամասները՝ տեսանյութում