Ադրբեջանը 40 կործանիչ է գնել. Փաշինյանը ձև է անում՝ իբր չի տեսնում Հայաստանին սպառնացող ահարկու վտանգը. Արամ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանին չի՛ հաջողվելու Ադրբեջանի հետ կնքել Խաղաղության պայմանագիր. չի՛ լինելու նման պայմանագիր, որովհետև ադրբեջանական կողմից արվող հայտարարություններն են հենց այդ մասին վկայում. օրինակ՝ այս տարվա մարտին հայտարարեցին, որ «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումն ամենևին էլ չի նշանակում բոլոր խնդիրների լուծում. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Եկեք հիշենք պահանջները. փախստականների վերադարձ, Մինսկի խմբի լուծարում, Սյունիքով ճանապարհի հարց, այլ խնդիրներ ևս, հետևապես՝ ադրբեջանական կողմը չի գնալու պայմանագրի ստորագրման, քանի այդ պահանջները բավարարված չեն։ Ադրբեջանը վերջերս 40 կործանիչ է գնել, Փաշինյանը ձայն չի հանում, իբր չի տեսնում Հայաստանին սպառնացող ահարկու վտանգը»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իրականում հակառակն է տեղի ունենում. ռազմական սրացումների վտանգը Հայաստանի շուրջ շատ ավելի է մեծանում։

Կարդացեք նաև

Որպես սրացման պատճառ՝ ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի վրա հարձակվելու հարցում որդեգրած քաղաքականությունը։

«Իսկ ի՞նչ է անում Փաշինյանը. այս ահարկու և դոմինանտ խնդիրներին դիմագրավելու փոխարեն՝ ամբողջությամբ զբաղված է ներքին խնդիրներ սրելով»,- ասաց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս