
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում կքննարկի Իրանի և Գազայում իսրայելցի պատանդների հարցը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Այս մասին հաղորդում է Ynet-ը:
Ըստ աղբյուրի՝ զրույցի հիմնական թեմաները կլինեն իրանական խնդիրը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու շուրջ բանակցությունների ֆոնին, ինչպես նաև իսրայելցի պատանդների հետ կապված իրավիճակը, որոնք շարունակում են պահվել ՀԱՄԱՍ-ի կողմից: