Բաժիններ՝

Բարաք Օբաման և Դևիդ Քեմերոնը քննարկելու են Սիրիայի հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում տիրող իրավիճակը և հունիսին Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք G8-ի գագաթաժողովին նախապատրաստվելը կլինեն այն գլխավոր թեմաները, որոնց իրենց վաշինգտոնյան հանդիպման ժամանակ կանդրադառնան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոյ Քարնին: Վերջինիս խոսքերով՝ այդ հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 13-ին: Քարնին հավելել է, որ Օբաման ու Քեմերոնը քննարկելու են նաև առևտրա-տնտեսական համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը.

«Վարչապետի այցն ընդգծում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև հատուկ հարաբերությունների առկայությունը: Դրանք չափազանց կարևոր են անվտանգության ոլորտում մեր ընդհանուր նպատակների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս