Պայքար ՀԷԿ-երի դեմ. մամուլ
«Այս քայլը (խողովակները ձորը նետելը-խմբ.) ընդամենը զգուշացում է, եթե սա էլ չօգնի, մենք բազմաթիվ այլ միջոցներ ունենք՝ դեմ կանգնելու հերթական ՀԷԿ-ի կառուցմանը։ Մենք ամեն ինչի ընդունակ ենք, թեկուզ տեխնիկան փչացնելու»:
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի հայտարարություն են արել Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները, ովքեր նախօրեին ձորն էրն նետել Մարցագետի վրա կառուցվող ՀԷԿ-ի համար բերված խողովակները։
Նախորդ շաբաթ էլ կրկին ի նշան ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի Ուջան գյուղի բնակիչները խողովակներով փակել էին Երևան-Գ յումրի մայրաղու Ուջանի հատվածը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը: