22-ամյա վարորդը BMW-ով Վայոց Ձորի մարզում գլորվել է ձորը. կա 1 զոհ 2 վիրավոր (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Գարեգին Ղազարյանը, վարելով BMW մակնիշի 84 MP 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126 կմ հատվածում` Մալիշկա գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, և 30 մետր գլորվել ձորը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գ. Ղազարյանը Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորներ, Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի բնակիչ 22-ամա Տարոն Հովհաննիսյանը և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 22-ամյա Արման Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ոստիկանության Վայոց Ձորի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: