Բաժիններ՝

Տոն, բայց միայն ՀՀԿ-ի համար. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Շուշիի ազատագրման օրն է. 21 տարի առաջ այս օրը ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այդ քաղաքը:

Սակայն 21 տարի անց պետք է ցավով արձանագրել, որ մարդկանց մոտ չկա այն նախկին ցնծությունը, ինչ առաջ էր, չկա այդ օրվա կարևորության գիտակցությունը, որովհետև իշխանությունները հետևողականորեն ոչնչացնում են ամեն արժեք ու սրբություն, քաղաքական հայացքների համար ժամանակին բանտերում էին պահում արցախյան պատերազմի հերոսներին, այսօր սովի ու թշվառության են մատնել ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին և, ընդհանրապես, ողջ ժողովրդին:

Ու փոխանակ հստակ քայլեր ձեռնարկեն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, ընդհակառակը, կառավարության կազմը գրեթե թողնելով անփոփոխ՝ վերանշանակվեց այն նույն վարչապետը, որի կառավարման ընթացքում Հայաստանը լրջագույն ձախողումներ է գրանցել բոլոր ոլորտներում։ Սակայն պետք չէ վհատվել, այլ պետք է հուսալ, որ ժամանակին Շուշին հերոսաբար ազատագրած ժողովուրդը մի օր կրկին կարթնանա թմբիրից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս