Եթե որևէ մեկին «գողական» են համարում, թող ասեն իմանանք. Հովիկ Աբրահամյանը՝ ոստիկանապետի հայտարարութան մասին

Վերջերս Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Արա, դուք պատգամավոր եք, թե գողական»:

Այս կապակցությամբ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե արդյոք վերջինս փորձե՞լ է ճշտել, թե քանի «գողական» պատգամավոր կա խորհրդարանում: Ի պատասխան հնչեցրած հարցին, Աժ նախագահն ասաց. «Ես ազգային ժողովում ոչ մի «գողական» պատգամավոր չեմ տեսել: Բոլորն էլ խորհրդարանական են: Եթե որևէ մեկին «գողական» են համարում, թող ասեն իմանանք: Ես չգիտեմ կոնկրետ՝ ում մասին է խոսքը»:

Լրագրողների դիտարկմանը, թե մոտավորապես ակնարկվում է ում մասին է խոսքը, ԱԺ նախագահը նկատեց. «Ակնարկների մասին չարժե խոսել: Մենք էտ մակարդակի մարդիկ չենք, որ ակնարկներին փորձենք արձագանքել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031