 
                        Վրաստանում ռուսաստանցիները 300 եվրոյից թանկ ապրանքներ գնելու սահմանափակումներ ունեն
 
                                    Վրաստանի բանկի քարտեր ունեցող ՌԴ քաղաքացիների համար 300 եվրոյից ավելի արժողությամբ գնումների սահմանափակումների սահմանումը կապված է ֆինանսական հաստատության կողմից միջազգային պատժամիջոցների կատարման պարտավորության հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի բանկի մամուլի ծառայությունից։
«Վրաստանի բանկը պահպանել և պահպանում է ԱՄՆ-ի, Եվրամիության և Միացյալ Թագավորության կողմից սահմանված պատժամիջոցների պահանջները»,- հայտնել են բանկի մամուլի ծառայությունում՝ պատասխանելով համապատասխան հարցին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        