
Կառավարության պահուստային ֆոնդից ԱԱԾ-ին ավելի քան 400 միլիոն դրամ է հատկացվել

Պետական բյուջեից 2025 թվականին Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) հատկացված միջոցները, պարզվում է, բավարար չեն ծառայության առջև դրված խնդիրները կատարելու համար. այդ գումարներն, օրինակ, բավարար չեն Հայաստանում սահմանապահ ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներին վճարելու համար։
Այդ նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը դիմել է Կառավարությանը՝ պահուստային ֆոնդից գումար հատկացնելու համար։
Խոսքն այս դեպքում 401 միլիոն 170 հազար դրամ հավելյալ հաստատման մասին է։
Գումարի հատկացման անհրաժեշտությունը, ըստ ԱԱԾ-ի, պայմանավորված է այլպետություններիկողմիցհետախուզականգործունեությանկասեցման, պետականսահմանիանձեռնմխելիությանապահովման, կոռուպցիոնռիսկերիշեշտակինվազեցման համար իրականացվող միջոցառումների անհրաժեշտությամբ։
Նշենք, որ 1992 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսական Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի միավորումների ու զորամասերի ֆինանսավորումն ու նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է երկու կողմերի բաժնեմասային մասնակցությամբ՝ ռուսական կողմից՝ 50%, հայկական կողմից՝ 50%։
Հավելենք, որ 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի ժամանակ ռուս սահմանապահների կարիքների համար ներկայացվել է 17 միլիարդ 105 միլիոն դրամի պահանջարկ, բայց թե՛ 2024 թվականին, և թե՛ 2025 թվականին տրամադրվել է 10 միլիարդ դրամ։