Բաժիններ՝

Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնն Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել նոր միջուկային համաձայնագրի առաջարկը։

«Նրանք ունեն այս առաջարկը», – ասաց ամերիկացի նախագահը, պատասխանելով լրագրողի հարցին այս հարցի վերաբերյալ իր ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի առաջարկ։ Հինգշաբթի նաև Թրամփը նշել էր, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և լավատեսություն էր հայտնել, որ Թեհրանի թիրախների վրա ռազմական հարվածը կկանխվի։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հինգշաբթի հայտարարել էր, որ իրանական կողմը դեռևս չի ստացել Միացյալ Նահանգներից միջուկային համաձայնագրի վերաբերյալ գրավոր առաջարկները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031