Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը Երևանում ավելի շատ քվե ունի, քան Սերժ Սարգսյանը. մամուլ

«Հայաստանում ամեն հաջորդ ընտրություն շատ ավելի վատն է, քան նախորդը, այս տեսակետն ապացուցվեց նաև մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Այս անգամ ևս իշխանությունը գործի դրեց իր հայտնի մեխանիզմները՝ ընտրակաշառք, կրկնակի քվեարկություններ, մահացածների ու Հայաստանից բացակայողների փոխարեն քվեարկություններ, կարուսել, թաղային հեղինակությունների կողմից վերահսկողություն և այլն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

Այս ընտրությունները, սակայն, նաև մեկ ուշագրավ առանձնահատկություն ունեին, իշխանական թեկնածուի օգտին աշխատողներից շատերն իրենք էլ էին խոստովանում՝ այս ամենն անում են ոչ թե Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի, այլ հենց Տարոն Մարգարյանի համար։ Եվ պատահական չէ, որ Երևանի այն ընտրատարածքներում, որտեղ ընդամենը երկու ամիս առաջ Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններում խայտառակ պարտություն էր կրել, ավագանու ընտրություններում Տ. Մարգարյանը «հաղթանակ» տարավ:

Այլ կերպ ասած՝ իշխանությունների հրապարակած տվյալներով՝ այսօր Տ. Մարգարյանը Երևանում ավելի շատ քվե ունի, քան «համայն հայության նախագահ» Ս. Սարգսյանը։ Բացի այդ, կիրակի օրվա ընտրություններով հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելը գնալով դառնում է անհնարին։ Այնպես որ, մնում է միայն հեղափոխություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս