Բաժիններ՝

Թրամփը օվալաձև սենյակում տեղադրել է իր արձանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև սենյակը զարդարել է իր դեմ իրականացված մահափորձը պատկերող արձանիկով։

Մանրաքանդակը ներկայացնում է պահը, երբ գաղտնի ծառայության աշխատակիցները փաթաթվում են նախագահին՝ նրան գետնին վայր գցելով։ Այդ ընթացքում Թրամփը ձեռք բարձրացրեց և կոչ արեց՝ «պայքար, պայքար, պայքար»։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսի 13-ին, երբ հրաձիգ Մեթյու Թոմաս Քրուքսը կրակեց նրա վրա։

Ստեղծագործության հեղինակն է քանդակագործ Սթեն Ուաթսը։ Թրամփի արձանի նախագծի կայքում նշվում է, որ մանրաքանդակը խորհրդանշում է աստվածային միջամտությունը, ինչպես նաև մարդու և միասնության ու տոկունության գաղափարը, որը ներկայացնում է Ամերիկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031