Բաժիններ՝

Չիտայի օդանավակայանում հրդեհի պատճառով սահմանափակումներ են մտցվել

Ռուսաստանի Չիտա քաղաքի Կադալա օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում ինքնաթիռներ՝ բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։

«Չիտայի օդանավակայանը Մոսկվայի ժամանակով ժամը 09:10-ից ժամանակավորապես չի ընդունում և ուղարկում ինքնաթիռներ՝ օդանավակայանից դուրս բռնկված, բայց օդանավակայան հասած հրդեհը (այրվում է չոր խոտ) մարելու անհրաժեշտությամբ պայմանավորված», – գրել է Կորենյակոն:  

Ըստ նրա՝ իրավիճակը վերահսկողության տակ է։ Օդանավակայանի կամ թռիչքների անվտանգությանը որևէ սպառնալիք չկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031