Ահարոն Ադիբեկյան. Այսուհետ հարցումներ պատվիրողները կիմանան՝ ում դիմեն և ում արդյունքներն են ճիշտ դուրս գալիս

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հպարտ է, որ Երևանի ավագանու ընտրություններին իր սոցիոգոլիական հարցումների արդյունքներն արդարացվեցին: «Մենք կանխատեսում էինք, որ Տարոն Մարգարյանին կտան 54 տոկոս ձայն, 46 -ը` կբաշխվի մրցակիցների միջև ու փաստորեն այդպես էլ ստացվեց: Այսուհետ հարցումներ պատվիրողները կիմանան՝ ում դիմեն և ում արդյունքներն են ճիշտ դուրս գալիս», – «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ա. Ադիբեկյանը:

Նրա կարծիքով՝ ընտրությունները քաղաքականացնելու ընդդիմության ջանքերը չստացվեցին:
«Բնակչության 2/3-րդը ընտրությունները ընկալում են որպես կենցաղային- տնտեսական, այսինքն քաղաքական պաստառ չէր տալիս: Դա է պատճառը, որ արմատական ընդիմությունը ի դեմս ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հավաքեցինք համեստ ձայներ, իսկ «Բարև Երևան» դաշինքը իր 37 տոկոսից պահպանեց 8 տոկոսը», – ասել է Ահարոն Ադիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս