
Նիգերիայում երկու ավտոմեքենայի պայթյունից 26 մարդ է զոհվել

Նիգերիայի հյուսիս-արևելքում առնվազն 26 մարդ է զոհվել, ևս երեքը` վիրավորվել ինքնաշեն պայթուցիկ սարքով երկու ավտոմեքենայի պայթեցման հետևանքով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի բնակիչների։
Միջադեպը տեղի է ունեցել Բոռնոյի նահանգում, որտեղ երկար տարիներ ակտիվ են ծայրահեղական խմբավորումները, այդ թվում՝ «Բոկո հարամ»-ը։
Ինքնաշեն պայթուցիկ սարքով պայթեցված ավտոմեքենաներն ընթանում էին մայրուղով, որը կապում է Ռան և Գամբորու Նգալա բնակավայրերը։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: