
Բացահայտվել է ընկերների ազդեցությունը առողջության վրա

Սրտաբան Ֆաբիո Ֆերնանդեսը վստահեցրել է, որ ընկերներ ունենալը դրական է ազդում առողջության վրա: Նա բացահայտել է սոցիալական կապերի առավելությունները Globo-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է Ֆերնանդեսը, ընկերների հետ շփումը 50 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը և անհանգստության մակարդակը։
«Միայնակ մարդիկ հակված են դեպրեսիայի և ալկոհոլիզմի»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է մասնագետը։
Բժշկի խոսքով, գիտնականներն ապացուցել են, որ մարդու՝ թեկուզ մեկ լավ ընկեր ունենալը նվազեցնում է սթրեսային իրավիճակներում արտազատվող կորտիզոլի և բորբոքային պրոտեինների մակարդակը, որոնք մեծ դեր են խաղում ինֆարկտի և ինսուլտի առաջացման գործում։ Բացի այդ, միայնակության զգացող մարդկանց մոտ ծխելու ռիսկը մեծանում է, եզրակացրել է բժիշկը։