Բաժիններ՝

«Սայբերուս» հիմնադրամը կզբաղվի ՀԱՊԿ երկրներում կիբերանվտանգության մակարդակի բարձրացմամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել Արդյունավետ կիբերանվտանգության զարգացման «Սայբերուս» հիմնադրամի հետ:

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հիմնադրամից։

«Համաձայնագիրն ուղղված է կիբերանվտանգության մակարդակի բարձրացմանը ՀԱՊԿ անդամ պետություններում»,- նշել են հիմնադրամի մամուլի ծառայությունում։

Կողմերը պլանավորում են համագործակցել ՀԱՊԿ անդամ երկրներում տեղեկատվական անվտանգության մասնագետների պատրաստման գործում, զարգացնել գործընկերությունը կիբերսպառնալիքներից պաշտպանության բնագավառում և կատարել արդի տեխնոլոգիաների ներդրման փորձի փոխանակում։

«Կիբերտարածությունը սահմաններ չի ճանաչում, և թվային աշխարհում միայնակ անվտանգություն ապահովելն անհնար է: Արդյունավետ պաշտպանությունը պահանջում է միջազգային համագործակցություն»,- ասել է «Սայբերուս»-ի համահիմնադիր Յուրի Մաքսիմովը:

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի, որի խոսքը մեջբերել են հիմնադրամում, հետագայում հուշագրի նպատակները թույլ կտան ամրապնդել համակարգումը կազմակերպության անդամների միջև կիբերսպառնալիքներին հակազդման բնագավառում, ինչպես նաև բարձրացնել կիբերկայունության մակարդակը տարածաշրջանում։

«Սայբերուս» հիմնադրամը ստեղծվել է 2022 թվականին տեղեկատվական անվտանգության ոլորտի ներկայացուցիչների կողմից՝ համասեփականության և արդյունաբերական գործընկերության սկզբունքներով։ Նրա նպատակն է նոր արտադրանքների ստեղծումը, ներդրումները տեղեկատվական անվտանգության նախագծերի և չբավականացնող տեխնոլոգիաների բնագավառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս