Բաժիններ՝

Դպրոցի տնօրենը հերքում է, որ ծեծել է աշակերտուհու մորը. մամուլ

«Այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը՝ Նատալյա Սարգսյանին։ Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն։ Աշակերտուհու մայրը՝ Նատալյան, եկել է դպրոց և տնօրենից բացատրություն պահանջել՝ պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել։

Եվ տեսնելով որ Սարուխանյանը մանկավարժին անհարիր բառապաշարով է խոսում իր հետ՝ ասելով, թե «ձեռ չի տալիս պայմանները, ռադդ քաշի՛», Նատալյան ձայնագրել է իր և տնօրենի խոսակցությունը։ Ու երբ տնօրենին ասել է այդ մասին, վերջինս օգնության է կանչել ուսմասվար Էլզային ու պահակ Գարիկին, որոնք բռնության են ենթարկել Նատալյային։

Սակայն տնօրեն Սարուխանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հերքեց ծնողին ծեծի ենթարկելու փաստը. «Նման բան չի եղել։ Ես երեխային տուն եմ ուղարկել, հետո մայրն է եկել դպրոց, բայց նրան հանգստացրել և ուղարկել ենք տուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս