Բաժիններ՝

Սպիտակ տունը հրաժարվել է Ֆրանսիային վերադարձնել Ազատության արձանը

Սպիտակ տունը մերժել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանի՝ Ազատության արձանը Ֆրանսիային վերադարձնելու կոչը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերադարձնի արձանը Ֆրանսիային՝ պատասխանել է. «Ո՛չ: Եվ իմ խորհուրդն է այս անանուն ֆրանսիացի ցածր մակարդակի քաղաքական գործչին՝ հիշեցրեք, որ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ է, որ ֆրանսիացիներն այժմ չեն խոսում գերմաներեն»:

Նշենք, որ Ազատության արձանը Ամերիկային նվիրելուց գրեթե 140 տարի անց, Գլյուքսմանը բարձրաձայնել է՝ «ժամանակն է, որ կանաչ տիկինը տուն գա»:

Ֆրանսիացի քաղաքական գործիչը բացատրել է նրանով, որ Միացյալ Նահանգները հեռացել է ժողովրդավարությունից և կանգնած է «բռնակալների կողքին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս