Կարծում եք, ստատուս գրելով գո՞րծ եք անում, եթե այո, ապա հիասթափեցնեմ` դուք անտարբերների զանգվածից ոչնչով չեք տարբերվում. Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի անկեղծ հարց տամ էլի.

Դուք իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելը փաստում է Ձեր քաղաքական ու քաղաքացիական ահանդուժողականության մասին:

Դուք իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելը «ինչ որ բան» արած լինելու, խիղճը հանգստացնելու, արժանապտվորեն Ձեր երեխաների աչքերին նայելու, գիշերը հանգիստ քնելու արդյունավետ միջոց է:

Դուք իրո՞ք կարծում եք, որ հայ մնալու, մարդ ու տղամարդ մնալու չափանիշ են ստատուսների լայքերն ու քոմենթները, դրանց քանակն է՞, որ Ձեզ տալիս է այդպիսի զգացողություն:

Դուք իրո՞ք կարծում եք, որ Ձեր հայրենասիրւթյան առհավատչյան այս կամ այն քաղաքական ուժի տեսախցիկում երևալը և իշխանությանը «սուր» քննադատություն հասցեագրելն է:

Դուք իրո՞ք կարծում եք, որ հայրենիքի կորստից հետո Ձեզ արդարացնելու համար Ձեր ստատուսները վկայակոչելը բավարար է լինելու:

Դուք իրո՞ք կարծում եք, որ ստստուս գրելով գործ եք անում, իշխանություն եք հեռացնում, հայրենիք եք փրկում:

Եթե այո՞, ապա հիասթափոցնեմ ձեզ. դուք անտարբերների ստվար զանգվածից ոչնչով չեք տարբերվում»:

Տեսանյութեր

Լրահոս