Բաժիններ՝

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը հրապարակել է անցած տարվա հաշվետվությունը. հարուցվել է 10 վարույթ

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը հրապարակել է 2024 թվականի հաշվետվությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հաշվետվության համաձայն՝ հարուցվել է 10 վարույթ, 2 դեպքում բուժաշխատողի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն:

Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի 7 անդամից կազմված անկախ մարմնին քաղաքացին կարող է ուղարկել դիմում- բողոք, եթե կարծում է, որ բուժաշխատողի կողմից եղել է մասնագիտական էթիկայի կանոնների խախտում:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը չի քննում բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների քրեական կամ վարչական պատասխանատվություն առաջացնող խախտումները։

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կայքէջը՝ հետևյալ հղմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս