Բաժիններ՝

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է ապրիլին այցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ ամիս կարող է այցելել Չինաստան՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է South China Morning Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Տեղեկությունների համաձայն՝ երկու երկրները քննարկում են Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը և աշխատում են այն ապրիլին անցկացնելու ուղղությամբ, թեև ժամկետները դեռ նշանակված չեն։ Ըստ աղբյուրների՝ երկու առաջնորդները կցանկանային, որ մյուս կողմն առաջինն այցելեր իր երկիր դա որպես դիվանագիտական ​​հաղթանակ ներկայացնելու համար, սակայն նախնական քննարկումները կենտրոնացել են Թրամփի՝ Չինաստան այցի վրա։

Թերթի աղբյուրի խոսքով՝ եթե Թրամփը նման այց կատարի, դա կարևոր դիվանագիտական ​​հաղթանակ կլինի հատկապես Ծինփինի համար։

Ավել վաղ Թրամփը նշել էր, որ ցանկանում է այցելել Չինաստան իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում, իսկ ապրիլյան այցը, եթե դա տեղի ունենա, կհամապատասխանի այդ ժամկետին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս