Իշխանությունն արդեն սկսեց հայտարարագրի թեմայով լրացուցիչ գումար աշխատել. «Հայաստանը ես եմ»

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը գրում է.  «Իշխանությունն արդեն սկսեց հայտարարագրի թեմայով լրացուցիչ գումար աշխատել

ՊԵԿ-ը հայտարարել է, որ 16,000 դրամով մեկօրյա դասընթացներ է կազմակերպում՝ քաղաքացիներին սովորեցնելու, թե ինչպես լրացնեն հայտարարագիրը, երբ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարագրի, իրենց իրավունքները պաշտպանելու և անհարկի չհարկվելու թեմայով։

Ստացվում է, որ պետությունն իր սեփական ժողովրդի հաշվին բիզնես է անում, երբ ահռելի ժամանակ կար ոչ միայն այս անհեթեթ նախագիծը չեղարկելու, այլ նաև դրա վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու։

Հիմա ինչպե՞ս ևս մեկ անգամ չփաստել, որ ՀՀ իշխանությունները «քաղաքացիների գրպանում են»»։

Տեսանյութեր

Լրահոս