Եղիշե Կիրակոսյանն ու ողջ թիմն աշխատանքից ազատման դիմումներ են գրել

Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառը, ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի հերթական պահանջը, այն է՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հարցերի հետկանչի ուլտիմատումն է:

Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը տևական ժամանակ դիմադրում էր, սակայն մեր տեղեկություններով՝ այլևս որևէ տարբերակ Նիկոլ Փաշինյանը գրասենյակին չի թողել. Հայցերը պետք է հետ կանչել և վերջ. առանց դրա՝ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի:

Շուրջ երկու տասնյակ աշխատակիցներից մի քանիսն արդեն մի քանի օր  աշխատանքի չեն գնում, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ողջ գրասենյակը դիմում  է գրել. Չեն պատրաստվում մտնել այդ դավաճանական գործողության ծանրության տակ:

Մեր տեղեկություններով՝ շուրջ 2 տասնյակ աշխատակից ունեցող գրասենյակից ազատման դիմում չի գրել միայն գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը: Վերջինս հույս ունի զբաղեցնել Եղիշե Կիրակոսյանի տեղը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս