Հայաստանում գողությունների թիվը զգալիորեն աճել է
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 4322 հանցագործություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների թիվը 3968 էր։ Այսինքն՝ հանցագործությունների թիվը աճել է 354-ով կամ 9%-ով։
Այս տվյալները ներկայացված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար մարտին զեկույցում։ Ամենից շատ աճել են գողության դեպերը՝ 1079-ից հասնելով 1227-ի։
Նշենք, որ հանցագործությունների քանակի աճ արձանագրվել է ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի։ Գեղարքունիքում հանցագործությունների թիվը նվազել է 181-ից 168-ի, իսկ Վայոց Ձորում՝ 48-ից 33-ի։