Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի բջիջի առաջնորդի Հորդանան գետի արևմտյան ափին

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բջիջի ղեկավարին և մեկ այլ արմատականի Հորդանան գետի Արևմտյան ափին և ձերբակալել հետախուզման մեջ գտնվող երեք պաղեստինցիների: Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը և սահմանային ոստիկանության ուժերը ընդլայնել են իրենց հակաահաբեկչական գործողությունը Հյուսիսային Սամարիայի տարածքում։ Հրաձգության ընթացքում զինվորները սպանել են ՀԱՄԱՍ ահաբեկչական բջիջի առաջնորդ Իսեր Սաադիին և մեկ այլ ահաբեկչի, ինչպես նաև ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող երեք գրոհայինների»,- հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։

Իսրայելի բանակը նաև պնդում է, որ շենքում, որտեղ թաքնվել է Սաադին, հայտնաբերվել է մի քանի հրազեն։ Հաղորդվում է, որ ողջ զենքն առգրավվել և փոխանցվել է անվտանգության ուժերին։

Հունվարի 21-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Հորդանան գետի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքի մերձակայքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Դրանից անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց «Երկաթե պատ» կոչվող գործողության մեկնարկի մասին և դրա նպատակն անվանեց անվտանգության ամրապնդում Հորդանան գետի արևմտյան ափին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս