Բաժիններ՝

Աջափնյակում 8 հազար ապարանցի է գրանցվել. մամուլ

«Այսօր արդեն բազմաթիկ ահազանգեր կան, որ տարբեր օլիգարխ-պատգամավորների սուպերմարկետների նկուղների վրա բերել և գրանցել են մարզերի բնակիչներին։ Քիչ առաջ Աջափնյակից ենք ահազանգ ստացել, որ ութ հազար ապարանցի բերել և գրանցել են Աջափնյակում, որոնք մայիսի 5-ին պիտի գնան և ընտրեն որպես երևանցի։ Անհարմար է։ եթե այսքան հզոր եք, այդքան ուժեղ եք, եթե կարծում եք, որ երկրի աոջև ծառացած խնդիրները լուծել եք, ինչո՞ւ եք դիմում ամենախայտաոակ քայլերի։

Ամեն տան վրա 40-50 մարդ է գրանցված մարզերից»,- երեկ ահազանգ հնչեցրեց Նաիրա Զոհրաբյանը։ Տիկին Զոհրաբյանը կարծում է, որ Երևանի քաղաքապտն ինչքան էլ ցանկանա որևէ հարց լուծել, չի կարող, քանի որ կատարելու է այն հրահանգները, որոնք նրան տալու է վարչապետը. «Վարչապետը կանչում ասում է՝ էս տենդերը սրան կտաս, էն՝ նրան, ու ինքը ոչինչ անել չի կարող, եթե անգամ իրապես լավ մարդ է և բարի նպատակներ ունի»,- Զոհրաբյանի խոսքն է մեջբերում է «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930