
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել դրա լուծման ուղիներ գտնելու համար երկխոսության անհրաժեշտությունը։