
Թեժ ծեծկռտուք՝ ոստիկանների ու երկրպագուների միջև. ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիան
Հայաստանի ֆուտբոլասերները շարունակում են պահանջել ՀՖՖ նախագահի հրաժարականը: Ֆուտբոլասերները այսօր «Վան»–«Ալաշկերտ» խաղի ժամանակ մտել են խաղադաշտ, գունավոր ճայթուկներ պայթեցրել ու վանկարկել` «Հեռացիր»։
Ակցիայի ընթացքում տեղի ունեցավ թեժ ծեծկռտուք՝ ոստիկանների ու երկրպագուների միջև:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին ընդհատվել էր նաև «Գանձասար» — «Արարատ» հանդիպումը, որը մնաց անավարտ։