Բաժիններ՝

«Բարսելոնա»-ի նախագահը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ. իսպանական ակումբն Ադրբեջանում ակադեմիա կբացի

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Azerisport կայքը։ 

Հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ ստորագրվելու է Ադրբեջանում «Բարսելոնա»-ի ակադեմիա հիմնելու մասին համաձայնագիր։

Ալիևն ու Լապորտան քննարկել են Ադրբեջանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև «Բարսելոնա»-ի հիմնադրվելիք ակադեմիայի գործունեությանը։ 

Ժոան Լապորտան Ալիևին նաև «Բարսելոնա»-ի անվանական մարզաշապիկ է նվիրել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս