
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնչառական նոպայից հետո գիշերը հանգիստ է անցկացրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերը հանգիստ է անցկացրել նախորդ օրը կրկին շնչառական նոպա ստանալուց հետո։ «Հռոմի պապն անցած գիշերն անցկացրել է խաղաղ և հանգստանում է»,- հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Հռոմի Պապը, որն 88 տարեկան է, տառապում է երկկողմանի թոքաբորբով։ Ավելի վաղ նա շնչառական ասթմատիկ նոպա էր ունեցել, նրան տրվել էր արհեստական թթվածին: Պապի գիտակցությունն առկա է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր: