
«Առը հա քեզ երկակի ստանդարտներ». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին օրվա լրահոսում մի տեղեկատվություն տարածվեց, որտեղ նշվում էր, որ օրվա իշխանությունները թիրախավորել են «Ազատութուն» ռկ-ն և տոտալ հակաքարոզ են իրականցնում այդ լրատվականի նկատմամբ։
Համաձայնեք՝ առաջին հայացքից աչք ծակող, միաժամանակ բավականին դիսոնանս առաջացնող լուր է, երբ հայտարարվում է, թե «Ազատություն»-ը Նիկոլի թիրախում է, այն նույն «Ազատությունը», որը 24/7 ռեժիմով սատարում էր «թավշա հեղափոխություն» կոչված վակխանալիան, ամեն ինչ անում՝ ՀՀ-ում պետական կարգի տապալման համար: Ավելին, նրա լրագրողներից մի քանիսն իրենց «վարձատրությունն» անձամբ ստացան Նիկոլից՝ պատգամավորի մանդատի, Հանրայինի տնօրենի պաշտոնի տեսքով։
Հիմա արդեն հանուն արդարության պետք է նշեմ, որ «Ազատություն»-ը, բավականին փոխել է իր քաղաքականությունն ու բառամթերքը (բոլորիս հայտնի մի շարք նախապայմաններից ելնելով), ներկայացնում է փաստական վերլուծականներ ու ռեպորտաժներ, և, համապատասխանաբար, դարձել է պատուհաս օրվա վարչախմբի համար։
Կասկած չկա, որ կոնկրետ Նիկոլի ցուցումով էլ թյուրքահպատակների առանցքային մի քանի ներկայացուցիչներ լրատվականի հետ կապված բավական կոշտ հռետորաբանություն են օգտագործում։
Ստեղծված իրավիճակի առավել դրամատիկ հատվածն այն է, որ ԱՄՆ դեսպանատունն (և ոչ միայն) այս առիթով բավական լուռ է և թեման, ինչքանով հայտնի է ինձ, ոչ մի դատապարտող և իրավիճակի էսկալացիան թուլացնելու համար լրատվալանին սատարող ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել։
Եկեք պատկերացնենք, թե ի՞նչ կլիներ, ինչպիսի՞ պորտֆոլիո կունենայինք, եթե նման կամ իրավիճակին մի քիչ մոտ պատկեր ունենայինք 10 տարի առաջ, և իշխող թիմի որևէ ներկայացուցիչ (էլ չեմ ասում կառավարության աշխատակազմի ղեկավար կամ ԱԺ փոխխոսնակ) նման արտահայություններով թիրախավորեին որևէ լրատվականի՝ առավել ևս «Ազատության»-ը։ Միանգամից ԱՄՆ դեսպանը, Սվիտալսկու ձեռը բռնած, վազեվազ կհասնեին Բաղրամյան 26․ մինչ այդ էլ մի երկարաշունչ ու բոցավառ տեքստ կհրապարակեին՝ դատապարտելով ազատ խոսքն ու մամուլի անկախ լինելը։
Իր ծանրակշիռ խոսքը կասեր պետդեպը, էլ ՄԻԵԴ, էլ ԵԽԽԽՎ: Բացի դրանից ոչ մի կասկած չունեմ, որ դրսից՝ հատկապես Արևմուտքից, կբարձրանար մի ամբողջ վայնասուն ու մեկը մյուսին հաջորդող դատապարտող ու դատափետող բանադրանքների շարան։
Հ․Գ․ Հետաքրքիր է, թե Արևմուտքն ի՞նչ արձագանք կտար, եթե մինչև 2018-ը, երկրի նախագահը երթևեկեր այնպիսի թիկնապահներով շրջապատված «կորդոնով» ու նման քորտեջով, ինչպիսին այսօր ունի Նիկոլը․ կոնկրետ ԱՄՆ դեսպանատնից նամակներ կգային, թե՝ «մեքենաների նման ծավալը վախի մթնոլորտ է ստեղծվում հանրության շրջանում»։
Առը հա քեզ երկակի ստանդարտներ»։