Բաժիններ՝

Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ երկրների բոլոր առաջնորդները կմասնակցեն մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմն ակնկալում է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա կլինեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրների ղեկավարները։ Այս մասին «Դաշնակիցներ. ՀԱՊԿ»-ին հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ՀԱՊԿ երկրների բոլոր ղեկավարները, ինչպես նաև անդամ երկրների ազգային ռազմական զորակազմերը կմասնակցեն մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին», – նշել է Աղասանդյանը:

Նա ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը միավորող թեմա է ՀԱՊԿ անդամ երկրների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս