
Իրանը պաշտպանունակության ամրապնդումը համարում է տրամաբանական պատասխան Իսրայելի սպառնալիքներին

Իրանն ամրապնդում է երկրի պաշտպանունակությունն՝ ի պատասխան Իսրայելի մշտական ռազմական սպառնալիքների և դա տրամաբանական է համարում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Սիոնիստական վարչակարգի (նկատի ունի Իսրայելը։- խմբ.) արտաքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ մշտապես սպառնում են Իրանին ռազմական գործողություններով, մինչդեռ Արևմուտքը մեղադրում է Իրանին իր պաշտպանունակության ամրապնդման մեջ: Դա անհեթեթ է և անտրամաբանական», – գրել է նա X սոցիալական հարթակում:
Բաղայիի խոսքով՝ Թեհրանի գործողություններն՝ ուղղված երկրի պաշտպանական ներուժի ամրապնդմանը, օրինաչափ և տրամաբանական քայլ են։
Փետրվարի 26-ին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը եվրոպական POLITICO հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Իրանի կողմից սեփական միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար կարող է պահանջվել «ռազմական տարբերակ»՝ այլ պետությունների միջամտությամբ։
Փետրվարի 10-ին Թրամփը կարծիք էր հայտնել, թե Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումը դադարեցնել կարելի է կա՛մ «ռումբերի», կա՛մ համաձայնագրի ստորագրման միջոցով։ Նա հավելել էր, որ կցանկանար համաձայնագիր կնքել իսլամական հանրապետության հետ՝ չդիմելով «ռմբակոծության»: